Հզոր երկրաշարժ՝ Պապուա Նոր Գվինեայում. սպասվում է ավերիչ ցունամի
7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Պապուա Նոր Գվինեայում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
France Presse գործակալության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռաբաուլ քաղաքի մերձակայքում, հիպոկենտրոնը՝ 22 կմ խորության վրա: Առաջին հզոր ցնցումից մի քանի ժամ անց գրանցվել է 2-րդը՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ:
Սեյսմոլոգները տարածաշրջանում կանխատեսում են ավերիչ ցունամի: