1107 դիտում
12:54 05-04-2015
Մարկ Ուոլբերգը կխաղա Բոստոնի ահաբեկչությանը նվիրված «Հայրենասերների օրը» ֆիլմում
Ամերիկացի դերասան Մարկ Ուոլբերգը կներկայանա որպես 2013 թ. Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին նվիրված «Հայրենասերների օրը» դրամայի պրոդյուսեր:
Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն` հավելելով, որ կինոնախագծի ռեժիսորն ու դերասանները դեռևս հայտնի չեն, սակայն Ուոլբերգը, ըստ երևույթին համաձայնվի ֆիլմում խաղալ Բոստոնի ոստիկանության շեֆի՝ Էդ Դէվիսի դերը, ում հիշողությունների վրա էլ հիմնված կլինի ֆիլմի սյուժեն:
Ֆիլմի սցենարը կգրի Մաթթ Չարմէնը, ով հայտնի է Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսների կամուրջը» ֆիլմի վրա կատարած աշխատանքով:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 15-ի ահաբեկչությունը խլեց երեք մարդու կյանք, ավելի քան 250 հոգի վիրավորվեցին: Իսկ Բոստոնի ոստիկանության շեֆը` Էդ Դէվիսը ամենաակիվ մասնակցությունն է ունեցել պայթյունների մեջ կասկածվող Ցառնաև եղբայրների ճանաչման, հետախուզման և ձերբակալման գործում:
Նմանատիպ նյութեր
2122 դիտում
13:20 02-02-2016
Հռոմի պապն առաջին անգամ կխաղա ֆիլմում
3571 դիտում
23:57 01-06-2016
Ժերար Դեպարդիեն կխաղա Կարամազով եղբայրների մասին պատմող ֆիլմում
Այս բաժնից
1114 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
739 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում
736 դիտում
10:30 12-01-2025
Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումը