1173 դիտում
22:38 17-04-2015
Տեղի կունենա Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխությունը
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը նախաձեռնում է Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը, որը տեղի կունենա ապրիլի 18-ին` ժամը 16.00-ին, Թեքեյան Կենտրոնում:
Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է օլիմպիադա` հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա եւ անգլերեն առարկաներից:
Օլիմպիադան տարեցտարի լայն մասսայականություն է ձեռք բերում եւ արդեն վերածվել է բարի ավանդույթի: Միջոցառման նպատակն է` խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ այլ առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
Օլիմպիադային մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի /Արցախ/ Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8–րդ դասարանի թվով 70 աշակերտ:
Նմանատիպ նյութեր
1046 դիտում
21:08 23-04-2019
Հայտնի են դարձել Թեքեյանական ամենամյա 9-րդ օլիմպիադայի հաղթողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5303 դիտում
09:33 27-02-2017
Լոս Անջելեսում ընթանում է «Օսկար-2017» 89-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են առաջին հաղթողների անունները
4020 դիտում
13:22 11-03-2017
Արցախում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
937 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին