Ինդոնեզիայում թմրավաճառքի մեղադրանքով 8 մարդկանց մահապատիժը միջազգային սկանդալ է առաջացրել
Ինդոնեզիայում թմրավաճառքի մեղադրանքով 8 մարդկանց մահապատիժը միջազգային սկանդալ է առաջացրել: Մահապատժի ենթարկվածների թվում Ավստրալիայի 2 քաղաքացի է եղել:
Վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ հարգում է հարևան երկրի ինքնիշխանությունը, սակայն այդ մահապատիժը դաժան և անիմաստ է համարում: Դաժան, քանի որ Ավստրալիայի քաղաքացիները բանտում արդեն երկար ժամանակ էին անցկացրել, անիմաստ, որովհետև այդ երիտասարդները լիովին ապաքինվել էին թմրամոլությունից` բանտում անցկացրած ժամանակահատվածում: