211652_close_icon

Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական երկրաշարժն է գրանցվել

views-count1645 դիտում article-date 10:19 04-03-2023
Թուրքիայում շաբաթ՝ մարտի 4-ին, հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է life.ru-ն՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC), երկրաշարժը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Ներկա պահին ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նմանատիպ նյութեր