211652_close_icon

Նախարար Սեյրան Օհանյանը գեներալ Մանվելին սուր նվիրեց՝ մաղթելով, որ նրա սուրը միշտ կտրող լինի

views-count1822 դիտում article-date 13:24 08-05-2015
Մեր նախնիները, հայրերը մեզ տվել են իրենց քաջազուն արիությունը, որն Արցախյան ազատամարտի տարիներին ևս մեկ անգամ ապացուցվեց: Այս մասին այսօր ԵԿՄ տոնի առթիվ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ինչպես փոխանցւմ է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախարարը նշեց, որ այդ հաղթանակի շնորհիվ մեր նախնիներին նվիրեցինք եռատոնը: Նրա խոսքով՝ այդ տարիների ընթացքում երկրապահը ապացուցեց, որ զարգացող կառույց է: «Հատկապես շատ կարևոր է պատանի հայրենասերների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազատամարտիկների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը, որը Մանվել Գրիգորյանը շատ բարձր մակարդակով է իրականացնուն»,-ընդգծեց նախարարը: Սեյրան Օհանյանը այսօր վաղ առավոտյան գեներալ Մանվել Գրիգորյանին սուր է նվիրել՝ ցանկանալով, որ գեներալի սուրը միշտ կտրող լինի, ինչին գեներալն արձագանքեց. «Սրանից չունեինք, սրանից էլ ունեցանք»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր