1477 դիտում
17:11 08-05-2015
ՀՀ վարչապետը մասնակցել է Շուշիում անցկացված տոնական միջոցառումներին. լուսանկարներ
Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը շարունակում է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:
Այնուհետև ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Եռատոնի միջոցառումների շրջանակում Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը:
Կառավարության ղեկավարի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Շուշիի արվեստի կենտրոնում «Շուշիից Շուշի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Շուշիի մարզահրապարակում տեղի է ունեցել եռատոնին նվիրված տոնական համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
7143 դիտում
12:55 02-09-2017
Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14774 դիտում
12:53 04-09-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
778 դիտում
20:37 22-10-2024
Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը
1780 դիտում
14:33 22-10-2024
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան
922 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել