Ուկրաինան չեղյալ է հայտարարել ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ոլորտում մի քանի համաձայնագիր
Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում մի քանի համաձայնագիր, այդ թվում` Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորակազմի Ուկրաինայի տարածքով տեղափոխմանը վերաբերողը:
Մյուս համաձայնագրերը վերաբերում են համատեղ գաղտնի տեղեկության պահպանմանը, ռազմական հետախուզության ոլորտում գործակցությանը և միջպետական ռազմական փոխադրումներին: