Անգլիայի թագուհու ելույթից հետո Լոնդոնի կենտրոնում բողոքի ակցիաներ են սկսվել
Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի՝ խորհրդարանում ելույթից հետո, որում հաստատվել են պահպանողականների կողմից տրված բոլոր խոստումները, Լոնդոնի կենտրոնում, Տրաֆալգարյան հրապարակում բողոքի ակցիաներ են սկսվել:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, կոշտ տնտեսվարման միջոցների դեմ բողոքի ակցիային մասնակցելու էր հավաքվել ավելի քան 200 մարդ: Վրդովված մարդիկ դրոշներ ու պաստառներ են ծածանել, բախումներ են եղել նաև ոստիկանության հետ: