Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիաներ են սկսվել` տեղացի աղջկա սպանությունից հետո
Ճապոնիայի Օկինավա կղզում` ամերիկյան Կադենա ռազմաբազայի մոտ, բողոքի ակցիա է սկսվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ակցիան կապված է տեղացի աղջկա սպանության հետ, որում կասկածվում է ամերիկացի զինվորականը` ԱՄՆ ռազմաբազայի աշխատակիցը:
Քանի դեռ ԱՄՆ բազան այստեղ է գտնվում, նման դեպքերը կրկնվելու են,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նույնպես վրդովմունք է հայտնել տեղի ուեցած միջադեպի կապակցությամբ:
Նշենք, որ Օկինավայի ոստիկանությունը ձերբակալել է 32-ամյա ԱՄՆ քաղաքացուն, ով աշխատում է կղզում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում: Վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ ինքն է սպանել ճապոնացի աղջկան, ով անհետ կորած էր համարվում ապրիլի 28-ից: