698 դիտում
23:04 31-05-2015
Ժիսկար ԴԷսթենը ՌԴ ԱԳՆ առանձնատանը իրականացրել է իր նոր գրքի շնորհանդեսը
Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ’Էսթենը, ով այս օրերին այցով գտնվում է Մոսկվայում, ՌԴ ԱԳՆ Առանձնատանը իրականացրել է իր նոր գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, «Մեծ բանակի հաղթանակը» վեպ-երևակայությունը անսովոր անկյան տակ է ներկայացնում Նապոլեոն Բոնապարտի ռուսական կամպանիան:
«Այս պատմությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերություններում կարևորագույն պահերից մեկի ժամանակ՝ 1812-13 թթ.: Նապոլեոնի բանակն այդ ժամանակ հասել էր Մոսկվա՝ Բորոդինոյի շատ ծանր ճակատամարտից հետո: Այս գիրքը գրելու գաղափարն իմ մոտ ծնվեց Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպն ընթերցելուց հետո: Տոլստոյը պատմում է այդ դրվագներն ու ասում, որ Բորոդինոյի ճակատամարտից հետո Նապոլեոնը մոտ մեկ ամիս մնաց Մոսկվայում: Ինչ էր նա այնտեղ անում՝ այդ մասին Տոլստոյը չի խոսում: Իմ գաղափարը եղել է պատասխանել այդ հարցին: Սա պատմական գիրք չէ, այլ վեպ, որում ներկա է երևակայությունը, հնարածինը, այն պետք է ընթերցել մտքի և ենթադրությունների ողջ ազատությամբ», - գրքի շնորհանդեսի ժամանակ պատմել է Ֆրանսիայի նախկին նախագահը:
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
10:33 03-12-2020
Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը
Այս բաժնից
1033 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
946 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1081 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի