Ադենին մարդասիրական աղետ է սպառնում. «Բժիշկներ առանց սահմանների»
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական բժշկական կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի Ադեն քաղաքում շարունակվող ռմբակոծությունների հետևանքով մարդասիրական իրավիճակն այդտեղ դառնում է աղետալի:
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներում այլևս տեղ չկա: Բժիշկները տուժածներին զննում են փողոցներում:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան շարունակում է ռմբակոծել Ադենում շիա հուսի ապստամբների դիրքերը: