1156 դիտում
11:07 18-06-2015
ՀՅԴ-ից նշում են, որ չեն էլ թաքցրել, որ միշտ էլ հանդիպում ենք թե՛ մասնագիտական հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ ներկայացուցիչները վերջին օրերին պարբերաբար հանդիպում են Սերժ Սարգսյանի և սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներին և նրանց ասել, որ այդ երեք կուսակցություններով պետք է «թև թևի տան»՝ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսվում է հուլիսի 10-ից հետո սահմանադրական փոփոխությունների առաջին երկու գլուխները հրապարակել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը սեփական առաջարկություններն իրացնելն է: «Մենք չենք էլ թաքցրել, որ միշտ էլ հանդիպում ենք թե՛ մասնագիտական հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ»,- ասաց Մինասյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
8735 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
3682 դիտում
09:37 11-03-2017
ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ քրգործ չի հարուցվել. ՀՅԴ-ականները չեն բողոքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
892 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1168 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2449 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ