3784 դիտում
19:43 24-06-2015
Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվը անցնում է հազարները. նրանց միանում են թե քաղաքից, թե մարզերից. մարզերում եւս նստացույցեր են անցկացվում
Երևանի Բաղրամյան պողոտայում արդեն 25 ժամից ավելի է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների թիվը գնալով` ավելանում է` անցնելով հազարները:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հազարավոր քաղաքացիներ շարժվում են Բաղրամյան պողոտա, իսկ Բրազիլիայի հրապարակից ավտոերթով են միանալու:
Գալիս են նաեւ տարբեր մարզերից: Ավելին՝ Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում եւ այլ մարզերում եւս նստացույց է նախատեսված: Սփյուռքահայերը եւս միացել են բողոքին եւ արտերկրում եւս բողոքի ակցիաներ են կազմակերպում:
ԱԺ պատգամավորները, քաղաքական, հասարակական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հոգեւորականները եւ մտավորականները եւս միանում են, որ բախումների դեպքում պատ կազմեն ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Նշենք նաեւ, որ այսօր ոստիկանները անհամեմատ քիչ են:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայում արդեն 24 ժամ է, ինչ շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան եւ ՀՀ քաղաքացիների հոսքը գնալով` ավելանում է:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քաղաքացիները իրենց հետ սնունդ, միրգ, քաղցրավենիք են բերում եւ հյուրասիրում տեղի ցուցարարներին եւ ոստիկաններին:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան; Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ, բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1246 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1870 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով