891 դիտում
20:30 29-06-2015
«Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժումը դեմ է բռնությանը
Այսօր հայ սփյուռքի զգալի զանգվածն ամենայն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և
այլ մարզերում ժողովրդի ընդվզմանը և իր համերաշխությունն է ցուցաբերում նրանց գործին:
Աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են աջակցության ցույցեր, հրատարակվում են համերաշխության դիրքորոշումներ արտահայտող հռչակագրեր, հայ երիտասարդներն ու ուսանողները ապրելով արտերկրում, հոգով, մտքով ու գրչով գտնվում են հայրենիքի իրենց ըմբոստ տարիքակիցների կողքին:
Ներկա լարված վիճակում հնարավոր սադրանքներն ու բախումները ՀՀ իշխանություններին վերջնականապես կմեկուսացնեն
հայ ժողովրդից և կտանեն համաշխարհային քաղաքական ու դիվանագիտական մեկուսացման:
Մենք հայտնում ենք մեր խիստ մտահոգությունը և հայտարարում, որ հանրապետության բնակչության դեմ կիրառված բռնի
ուժն աններելի ենք համարում և որևէ անօրինական բռնություն երբեք անպատիժ չի կարող մնալ: Բռնությունը խորացնում է հայ սփյուռքի և ՀՀ ղեկավարության միջև օրեցօր մեծացող անդունդը:
28 հունիսի 2015թ.
Հարգանքներով` «Հայկական վերածնունդ» սփյուռքի շարժում
Ստորագրությամբ`
ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ
ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ
ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ
ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ
ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
19:14 29-09-2015
«Հայկական Վերածնունդ» քաղաքացիական շարժումը շարունակում է ընդլայնվել
Այս բաժնից
493 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
520 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները