Հայտնիներից ոմանք Ազատության հրապարակում համերգ են տալիս
Այս պահին իր կատարումներով Ազատության հրապարակում ելույթ է ունենում ժողվրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նա նշեց, որ կողմ չէ էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ միանում է Ազատության հրապարակի ակտիվիստներին նաեւ իր երգով: Բաղրամյան պողոտայում կարծում են , որ դա քայլ է ժողովրդին դեպի Ազատության հրապարակ տանելու համար:
Նրա կատարումը աշխուժություն առաջացրեց հավաքվածների մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։