211652_close_icon
views-count2956 դիտում article-date 10:44 30-06-2015

Նախարարությունում քննարկում են Դավոյանին պաշտոնանկ անելու հարցը. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պետական ավարտական քննություններն անցել էին առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել էին «վեդոմոստները»: Մեր տեղեկություններով՝ հրապարակումից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որից հետո ռեկտոր Դավոյանին հայտարարվել է նկատողություն: Մեր աղբյուրները պնդում են, որ գործը հասել է նույնիսկ նրան, որ նախարարությունում քննարկում են Դավոյանին պաշտոնանկ անելու հարցը, պարզ չէ՝ պատճառը մեր արձանագրած խախտումն է, թե այլ խախտումներ էլ են հայտնաբերվել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր