211652_close_icon
views-count1572 դիտում article-date 13:33 10-07-2015

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոկայի տերևներով թեյ է համտեսել

Լատինական Ամերիկա կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոկայի տերևներով թեյ է համտեսել: Կաթոլիկ հովվապետը արտասովոր թեյն ըմպել է ինքնաթիռում` Էկվադորից Բոլիվիա ճանապարհին: Կոկայի, երիցուկի և անիսոնի տերևներից թեյը Ֆրանցիսկոս Պապին հյուրասիրել են, այսպես կոչված, բարձրության հիվանդությունը կանխելու համար: Բոլիվիայի Էլ Ալտոն աշխարհի ամենաբարձրադիր միջազգային օդանավակայանն է. այն ծովի մակերևույթից մոտ 4 հազար մ բարձր է:

Նմանատիպ նյութեր