Օմսկում զորանոցի փլուզման զոհերի թիվը հասել է 23-ի
Օմսկի մարզում երեկ երեկոյան զորանոց է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 23, վիրավորվել` 19 զինծառայող. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Փլուզվելու պահին զինանոցում եղել է 337 զինծառայող:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերահսկում է իրավիճակը: Հարուցվել է քրեական գործ «անփութություն» հոդվածով: