Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով 23 զինծառայող է մահացել. տեսանյութ
Օմսկի օդադեսանտային զորքերի զորանոցում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով կա 23 զոհ:
Փլվածքների տակից դուրս են բերվել բոլոր 42 զինծառայողները, ովքեր ընդամենը օրեր առաջ էին երդման արարողությանը մասնակցել:
Եվս 19 զինծառայող գտնվում են տարբեր հիվանդանոցներում: Որոշում է կայացվել վիրավորների մեծ մասը օդանավով Մոսկվա տեղափոխել:
Օմսկում հուլիսի 14-ը Սգո օր է հայտարարվել: