211652_close_icon

Հսկայական սողանքների պատճառով տարհանում են Հիրոսիմայի բնակիչներին

views-count1411 դիտում article-date 12:24 14-07-2015
Ճապոնիայում ջրհեղեղների ու դրանց հետևանքով առաջացող սողանքների պատճառով բնակիչների տարհանում է սկսվել Հիրոսիմայում, հաղորդում է rosbalt.ru-ն: Տարհանվող բնակիչների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ որպես ապաստարաններ օգտագործվելու են որոշ դպրոցներ: Տարհանման մասին անսպասելի հայտարարությունը Հիրոսիմայի բնակիչները ստացել են այսօր առավոտյան: Հիշեցնենք, որ 2014 թվականի նույն ժամանակահատվածում Հիրոսիմային վրա հասած ջրհեղեղների ու սողնաքների պատճառով 70 մարդ մահացավ, մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվեց, իսկ փլուզված տների թիվը հաշվվում էր 100:

Նմանատիպ նյութեր