1815 դիտում
20:21 15-11-2016
Լեհաստանում արտաշիրիմել են ավիավթարից զոհված նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի և նրա կնոջ աճյունները
Լեհաստանում արտաշիրմել են ավիավթարից զոհված նախագահ Լեխ Կաչինսկիի և նրա կնոջ՝ Մարիի մարմինները, հաղորդում է RIA Novosti-ն։
8 ժամ տևած արտաշիրմանը ներկա են գտնվել նախագահի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին և դուստրը՝ Մարտա Կաչինսկայան: Դատական փորձագետների միջազգային խումբը կուսումնասիրի աճյունները, որից հետո տեղի կունենա վերահուղարկավորում։
Կիրականցվի նաև աճյունների համակարգչային տոմոգրաֆիա, ինչը թույլ կտա ստանալ եռաչափ պատկեր, որի միջոցով մասնագետները մնացորդներն առավել մանրազննին կուսումնասիրեն։ Ենթադրվում է, որ հետազոտությունը կտևի 4 օր։
Հիշեցնենք, 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել են Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկրի նախագահը և նրա կինը: Միջպետական ավիացիոն կոմիտեն աղետի պատճառ է համարել օդաչուի սխալը: Լեհական կողմը սեփական քննությունն է անցկացնում, քանի որ կատարվածի մեջ կասկածում է ռուս դիսպետչերներին:
Նմանատիպ նյութեր
4826 դիտում
11:35 09-07-2017
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հոսպիտալացվել է
14953 դիտում
14:02 10-08-2015
Հայտնի են Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի անունները. տեսանյութ
4782 դիտում
14:34 08-12-2018
Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները. Tert.am
Այս բաժնից
526 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
559 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1168 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN