Բոստոնում անհայտ անձինք սպանել են 5 հոգու
ԱՄՆ Բոստոն քաղաքի փողոցներում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետեւանքով մահացել է 5 մարդ, եւս երեքը վիրավորվել են:
Լրատվամիջոցների տվյալներով՝ մեկ հոգի սպանվել է մեքենայում՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կայանատեղիում: Սպանությունները տեղի են ունեցել րոպեների տարբերությամբ: Ոստիկաններին դեռեւս չի հաջողվել բռնել հանցագործներին: