Գերմանական կղզու ափերի մոտ գտնվել է 1904թ.-ի գրությամբ շիշ
Գերմանական Ամրում կղզու ափերի մոտ գտնվել է գրություն պարունակող մի շիշ, որը ջուրն է նետվել 1904-1906թթ.: Այն, ըստ երեւույթին, մինչ օրս գտնված գրություն պարունակող ամենահին շիշն է: Մասնագետները նշել են, որ այն մեկն է հազար շշերից, որոնք XX դարի սկզբին Հյուսիսային ծով են նետել գիտնականները՝ նպատակ ունենալով ուսումնասիրել ծովային հոսանքների ուղղությունը:
Գրությունում ասվում է, որ շիշը պետք է փոխանցել Մեծ Բրիտանիայի գիտական կենտրոններից մեկին՝ նշելով դրա գտնվելու վայրը: