Տոկիոյում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի
Տոկիոյում բողոքի ակցիա է անցկացվում, որի մասնակիցները դեմ են նոր օրենքին, գրում է Reuters-ը:
Ըստ օրենքի` ճապոնական զինվորականները պաշտպանության նպատակով ռազմական գործողությունների կմասնակցեն, նույնիսկ այն դեպքում, եթե Ճապոնիան հարձակման չի ենթարկվի։
Բողոքի ակցիային մասնակցում են շուրջ 12.000 քաղաքացիներ: