Եմենի մայրաքաղաքի մզկիթում պայթյունների զոհ է դարձել 28 մարդ. կա 100 վիրավոր
Եմենի մայրաքաղաք Սանայի Էլ-Մուայադ մզկիթում այսօր` սեպտեմբերի 2-ին, հզոր պայթյուններ են գրանցվել, ինչի հետևանքով 28 հոգի մահացել է, 100-ը վիրավոր են:
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական Պետությունը»:
Կան տեղեկություններ, որ մզկիթում ռումբ է գործի դրել ահաբեկիչ-մահապարտը: