7736 դիտում
21:20 04-09-2015
39-ամյա Ալիկը Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում չհասկանալով լեզվի արատ ունեցող 49-ամյա Վիկտորի խոսակցական լեզուն` կարծել է, թե ադրբեջանցի է եւ կրակել
39-ամյա Ալիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տավուշի մարզի Վ.Ծաղկավան գյուղից դեպի Բերդ քաղաք շուրջ 1 կմ հեռավորությամբ հանդիպել է ճամփեզրով քայլող իրեն անծանոթ՝ 49-ամայ Վիկտոր Վոլոդյայի Օրդյանին և վերջինիս իրենից խուսափելու և անհասկանալի լեզվով խոսելու, ինչպես նաև աջ ձեռքը ծոցագրպանից դուրս բերելու հանգամանքներից կարծելով, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և ծոցագրպանից ցանկանում է զենք հանել, իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է վերջինիս, որի հետևանքով Վիկտոր Օրդյանն ստացել է հրազենային վնասվածք:
Ալիկ Հակոբյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
16973 դիտում
17:32 02-04-2021
Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ