211652_close_icon
views-count2999 դիտում article-date 23:50 14-09-2015

Բակո Սահակյանն այցելել է հարավարեւելյան սահմանագծերից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին: Բ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի եւ հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը եղել է եւ կմնա պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր