211652_close_icon

Իրանին կվերադարձվի իր սառեցված հաշիվներից միայն 50 մլրդ դոլարը. ԱՄՆ Ֆիննախ

views-count1798 դիտում article-date 09:16 25-09-2015
Արտասահմանյան իր սառեցված հաշիվներից Իրանը կստանա միայն 50 մլրդ ԱՄՆ դոլարը, եթե, իհարկե, կատարի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության վարչության ղեկավար Ադամ Զուբինը: Վերջինիս պնդմամբ՝ Իսլամական Հանրապետությունը ներկա պահին հսկայական պարտքեր ունի և շատ լուրջ խնդիրների է բախվում, իսկ դրանք լուծելու համար Իրանին անհրաժեշտ է 10 անգամ ավելի գումար, քան վերոնշյալն է:

Նմանատիպ նյութեր