211652_close_icon
views-count3016 դիտում article-date 14:36 03-12-2016

ՌԴ Կենտրոնական բանկը հերքել է իր հաշիվներից 2 մլրդ ռուբլու գողացման մասին լուրերը

Ռուսաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ «Ռուսաստանի Բանկ»-ի վրա հաքերային հարձակումների արդյունքում շուրջ 2 մլրդ ռուբլի են գողացել, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ հաքերներին հաջողվել է տարբեր հաշիվներից մոտ 2 մլրդ ռուբլի գողանալ։ Հեռուստաալիքը վկայակոչել էր Կենտրոնական բանկի տեղեկատվական անվտանգության և պաշտպանության գլխավոր վարչության փոխտնօրեն Արտյոմ Սիչովին։ Նախօրեին Սիչովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 2016 թվականի սկզբից մինչև հիմա հաքերների հարձակումից ռուսական բանկերի կորուստը կազմել է ավելի քան 2 մլրդ ռուբլի։ Միևնույն ժամանակ նա չէր պարզաբանել, թե ում հաշիվներից է հափշտակումը կատարվել։

Նմանատիպ նյութեր