Մեքսիկան ԱՄՆ-ին է հանձնել հայտնի նարկոբարոն «Բարբիին»
Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել 13 մարդու, ովքեր կասկածվում են թմրանյութերի խոշոր շրջանառության մեջ մասնակցություն ունենալու մեջ:
Նրանց մեջ է «Բելտրան Լեյվա» նարկոկարտելի հայտնի ղեավար Էդգար Վալդեսը, ում քրեական շրջանակներում անվանում են Բարբի՝ իր ճերմակ մաշկի և կապույտ աչքերի համար: Վերջինս համարվում է խոշորագույն նարկոբարոններից մեկը Մեքսիկայում:
Բացի Բարբիից, ամերիկյան կողմին են հանձնվել նաև «Залив» կարտելի նախկին ղեկավար Խորխե Էդուարդո Կաստիլիան՝ Կոսս մականվամբ:
Բոլոր արտաքսվածներն անցնում են թմրանյութերի անօրինական շրջանառության, գումարի շորթման և հանցավոր գործունեության մասնակցության գործով: Նրանց ամերիկյան կողմին են հանձնել անվտանգության բարձր միջոցառումների պայմաններում, որում ներգրավված են եղել նաև բանակային ստորաբաժանումներ: