211652_close_icon

Հարավային Սուդանում 18 նոր նահանգներ են կազմվել

views-count1053 դիտում article-date 15:23 03-10-2015
Հարավային Սուդանում կազմվել են 18 նոր նահանգներ՝ ի հավելումն արդեն գոյություն ունեցող 10-ի: Վարչական նոր կազմավորման մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Սալվա Կիիրը, հաղորդում է rosbalt.ru-ն: Վերջինի կարգադրությամբ ապստամբները պետք է 2 նահանգներում ստանան նահանգապետի պաշտոններ: Նախագահի որոշումը ապստամբների քննադատությունն ու դժգոհությունն է առաջացրել: Նրանց առաջնորդ, երկրի նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշարը հայտարարել է, որ կարգադրությունն անօրինական է և ապացուցում է, որ Կիիրը դիմակայում է խաղաղ համաձայնագրի իրագործմանը, որը ստորագրվել է այս տարվա օգոստոսին՝ շուրջ 2 տարի չդադարած մարտերից հետո:

Նմանատիպ նյութեր