6341 դիտում
17:41 08-10-2015
20-ամյա Տաթևիկն ամիսներ շարունակ տանից գումար է գողացել, ծախսել տղաների հետ, ապա գողության սցենար մշակել
20-ամյա Տաթևիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծնողների կողմից տանը հավաքված գումարը՝ 5.000.000 ՀՀ դրամին համարժեք դրամը և ԱՄՆ դոլարը գաղտնի ծախսել է ընկերների՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Վազգեն Մարգարյանի հետ, ապա՝ Տարոն Անդրանիկի Խաչատրյանի:
Տեսնելով, որ տանն այլևս գումար չի մնացել, որի պատճառով հորից՝ Գեղամ Սահակյանից վախենալով, տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն՝ օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է ոստիկանության Չարենցավանի բաժնում չկատարված առանձնապես ծանր հանցագործության՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, որի հետևանքով խաթարվել է իրավապ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր և միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Տաթևիկ Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով` Տաթևիկ Սահակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
1868 դիտում
13:15 17-03-2021
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի, երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է. Սուրեն Սարգսյան
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները