2454 դիտում
16:41 27-10-2015
Իրանը հետ կկանչի Ռուսաստանի դեմ C-300 ԶՀՀ-ների հարցով դատական հայցը
Իրանի իշխանությունները հետ կկանչեն 4 մլրդ դոլարի C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագրերի չկատարման վերաբերյալ ՌԴ-ի դեմ ներկայացված հայցը, հայտնել է «Рособоронэкспорт»-ի ղեկավար Անատոլի Իսայկինը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը Իրանի հետ այդ հարցով արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել: Իսայկինը նաև նշել է, որ պայմանագիրն անպայման կիրագործվի:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև 2007 թ-ին կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանը պարտավորվում էր 5 դիվիզիոն C-300 համալիրներ մատակարարել Իրանին, սակայն 2010 թ-ին այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով արգելվեց համալիրների մատակարարումը Իրանին:Պատճառը Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանումն էր:
Չեղյալ համարվեց շուրջ 800 մլն դոլարի պայմանագիրը, իսկ նախապես վճարված գումարը վերադարձվեց Թեհրանին: Այնուհետ Իրանը մոտ 4 մլրդ դոլարի դատական հայց ներկայացրեց Ռուսաստանի դեմ Ժնևի արբիտրաժային դատարան: Այս տարվա գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ հայտարարեց C-300-ների մատակարարման արգելանքը:
Նմանատիպ նյութեր
3792 դիտում
15:11 27-01-2015
Իրանը Ռուսաստանից C-300 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագրի կատարում է ակնկալում
1817 դիտում
16:15 18-08-2015
Հաջորդ շաբաթ Իրանը և Ռուսաստանը կստորագրեն C-300 ԶՀՀ-ների մատակարարման մասին համաձայնագիր
6079 դիտում
16:12 11-04-2016
Իրանը ստացել է ռուսական C-300 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը
Այս բաժնից
1213 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
1018 դիտում
18:19 08-01-2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
2911 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress