Իրանը ստացել է ռուսական C-300 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը
Ռուսաստանը Իրան է փոխադրել պայմանագրով նախատեսված C-300 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հոսեին Ջաբարի Անսարին:
«Մենք արդեն հայտարարել ենք, որ չնայած մատակարարումների ժամանակի հետ կապված որոշակի փփոխությանը, գործարքը գտնվում է իրագործման ընթացքում»,-մեջբերում է իրանական Mehr գործակալությունը Անսարիի խոսքը:
Նրա խոսքով՝ ԶՀՀ-ները փոխադրվել են Կասպից ծովով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Թեհրանը չեղարկել է նախորդ պայմանագրով նախատեսված ЗРС С-300 ПМУ1-ների վերաբերյալ իր պահանջները: