211652_close_icon
views-count1885 դիտում article-date 16:45 14-11-2015

Գիշերը հյուրընկալվել է աներոջ տանը և գողություն կատարել

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արամ Ք.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուրընկալվելով կնոջ հայրական տանը և օգտվելով բնակարանատերերի քնած լինելու հանգամանքից, կնոջ քրոջ ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա մատանի և թևնոց` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Գողոնը հաջորդ օրը 200.000 դրամով վաճառել է ոսկու շուկայի տաղավարներից մեկում: Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր