Մոսկվայի դատարանը կարգադրել է Միխայիլ Գորբաչովին` Վլադիմիր Ժիրինովսկուն 6 000 ռուբլի վճարել
Մոսկվայի Տեմիրյազևսկի դատարանը կարգադրել է Խորհրդային Միության առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին` Վլադիմիր Ժիրինովսկուն 6 000 ռուբլի վճարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին։
Ժիրինովսկին 1 միլիոն ռուբլի՝ մոտ 15 հազար դոլար էր պահանջել Գորբաչովից՝ վերջինիս գրքում իր մասին արված մեկնաբանությունների համար՝ պնդելով, որ դրանք վիրավորել են իր արժանապատվությունը:
«Կրեմլից հետո» գրքում Գորբաչովը, անդրադառնալով Ժիրինովսկուն, գրել էր, որ նա կարող էր ներգարվված լինել որոշ «սադրանքներում»: