Միխայիլ Գորբաչովին 5 տարով արգելվել է Ուկրաինա այցելել
Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը 5 տարով արգելել է ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովին Ուկրաինա այցելել, հաղորդում է Interfax-ը:
Ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայայի խոսքով՝ որոշումն ընդունվել է պետական անվտանգության ապահովման նպատառումներից ելնելով, մասնավորապես, Ղրիմի անեքսիան հրապարակայնորեն ռազմական ճանապարհով աջակցելու կոչ հնչեցնելու համար:
Ավելի վաղ այդ մասին գրել էր հեղինակավոր The Sunday Times թերթը,՝ մեջբերելով Գորբաչովի խոսքը, որ եթե ինքը լիներ Վլադիմիր Պուտինի փոխարեն, նույն բանը կաներ և կաջակցեր Ռուսաստանին Ղրիմի միացումը: