Նավթի համաշխարհային գներն աճել են
Նավթի համաշխարհային շուկայում գների բարձրացում է արձանագրվել: Այդ են վկայում միջազգային բորսաների տվյալները:
Այսպես, gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի ICE Futures բորսայում այսօր Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0,55 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44,08 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում բարձրացել է 0,58 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,32 ԱՄՆ դոլար: