Նավթի համաշխարհային գներն աճել են
Նավթի համաշխարհային գները նախօրեին ԱՄՆ-ի նավթի պահուստային պաշարների մասին տվյալների հրապարակումից հետո բարձրացել են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը այսօր առավոտյան բարձրացել է 0,24%-ով՝ մինչև $ 56,11, WTI-՝ը 0,29%-ով՝ կազմելով ,33՝ 1 բարելի դիմաց:
ԱՄՆ-ի նավթային պաշարների ծավալները վերջին 1 շաբաթում անսպասելիորեն ավելացել են 2,5 մլն բարելով մինչև 463,9 մլն բարելի, իսկ վերլուծաբանները կանխատեսում էին 2,258 մլն բարելով ավելացում:
Ռազմավարական նավթային ռեզերվները ավելացել եմ 0.5 մլն բարելով և այժմ կազմում են 695,1 միլիոն: