Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների բարձրացում է գրանցվել: Այդ են վկայում տվյալները:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,37 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,49 ԱՄՆ դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,22 տոկոսով՝ կազմելով 1 բարելի դիմաց 49,39 ԱՄՆ դոլար: