Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի համաշխարհային գների բարձրացում է գրանցվել, այդ են վկայում առևտրի տվյալները:
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 43.23 ԱՄՆ դոլար:
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.38 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,89 ԱՄՆ դոլար: