20309 դիտում
00:08 15-12-2015
Արտառոց դեպք Ազգային Ժողովում. «ջրեղենի» բացակայությունը ծանր է ազդել պատգամավոր Նաիրա Կարապետյանի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` դեկտեմբերի 14-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր կողքին նստած գործընկերներին նեղսրտած բողոքում էր, թե ինչի համար են պատգամավորներին այսօր զրկել «ջրեղենից»՝ ասելով. «Էս ինչի՞ են մեզ կտրել խմելու ջրից: Երևի արտահերթ է, դրա պատճառո՞վ, կամ էլ արտահերթի ժամանակ ջուր չպետք է խմենք»:
Նշենք, որ նախորդ նիստերի ժամանակ պատգամավորները իրենց ծարավը հագեցնում են սեղաններին դրած ջրեղենով:
Չգիտենք, թե արդյո՞ք ջրեղենի բացակայությունը ազդել է մեր մյուս պատգամավորների օրենսդրական ջիղի վրա, սակայն Նաիրա Կարապետյանի համար ջրեղենը պետք պարտադիր լինի, անկախ նրանից՝ նիստը արտահե՞րթ է, թե՞՝ հերթական:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5590 դիտում
09:50 06-03-2014
Արտառոց միջադեպ Նաիրա Կարապետյանի և «Դալմա մոլի» մենեջերներից մեկի միջև․ Հրապարակ