Սաուդյան Արաբիան փորձում է խափանել միջուկային համաձայնագիրը. Իրանի ԱԳՆ
Թեհրանը մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ վերջիններս փորձում են ամեն կերպ խափանել իրանական միջուկային հարցով միջազգային համաձայնագրի իրագործումը և կոնֆլիկտ հրահրել մի քանի պետությունների միջև, փոխանցում է rosbalt.ru-ն:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի խոսքով՝ արաբական թագավորությունը այդ քայլին է գնում, որպեսզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը իր կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելու փաստից:
Նա նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում լարվածությունը սրելու հատուկ ռազմավարություն է մշակել, այն է՝ ճնշում՝ Արևմուռքի կողմից, Եմենում պատերազմի միջոցով անկայունությանը նպաստելը և ծայրահեղականությանը ֆինանսավորելը: