7195 դիտում
21:14 12-01-2016
Հայաստանում խախտումներ կատարող մեքենաների վարորդները կտուգանվեն ցանկացած դեպքում. ՃՈ պաշտոնյա. Aravot.am
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը հայտարարել էր, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել են ռուսական համարանիշներով ավտոմեքենաները եւ նրանք միտումնավոր խախտումներ են կատարում ու պատասխանատվության չեն ենթարկվում: Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, փոխգնդապետ Արման Չիլինգարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս խնդրին, ասաց որ այս դեպքում պատասխանատվության կենթարկվի այն անձը, որը Հայաստան է ներմուծել մեքենան:
«Մեխանիզմը հետեւյալն է. ծանուցումները էլեկտրոնային համակարգով հասանելի կդառնան սահմանապահ ծառայության աշխատակիցներին: Սահմանը հատելիս աշխատակիցները կտեղեկացնեն, որ կա վարչական վարույթ: 2 ամսվա ընթացքում վճարելու դեպքում խնդիրներ չեն ունենա»:
Տուգանքը 2 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում մեքենայի սեփականատերը 1 տարով կզրկվի Հայաստան մուտք գործելու իրավունքից: «Խոսքն այն մասին է, երբ պատասխանատուն Հայաստանի քաղաքացի չէ: Իսկ եթե Հայաստանի քաղաքացի է, ապա ծանուցումը կկատարվի նույն կերպ ինչպես Հայաստանում գրանցված մեքենաների դեպքում»:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/01/12/646636/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան