55469 դիտում
14:33 19-01-2016
Երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկի կինը մեղադրում է Ազգային ժողովի պատգամավորին Երևանում իր խանութը պայթեցնելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գործող հագուստի սրահում:
Անհայտ անձը պայթուցիկ է տեղադրել խանութի ապակու վրա և պայթեցրել այն, ինչի հետևանքով կոտրվել են խանութի ապակիները, մի քանի մանեկեններ: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով զոհեր, վիրավորներ չկան և հրդեհ տեղի չի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղի գործողություններն արձանագրել է խանոթում տեղադրված տեսախցիկը, որում երևում է, թե ինչպես է «կենդանին» նախ 2 անգամ փորձում պայթեցնել և միայն 3-րդ փորձից է կարողանում հասնել իր նպատակին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խանութը պատկանում է ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Արսեն Արսենյանին և ազատամարտիկն իր ընտանիքը պահում է խանութի հաշվին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Արսենյանի կինն ասում էր. «Առաջին անգամ խանութը փորձել են պայթեցնել գազի բալոնների միջոցով՝ հունվարի 15-ին, գիշերը ժամը 05-ի սահմաններում, ինչը նույնպես արձանագրվել է տեսախցիկներով, և մինչ Մալաթիայի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, այսօր տեղի ունեցավ հերթական դեպքը: Մենք վստահ ենք, որ այդ ամենը կազմակերպում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, քանի որ մեր և նրա միջև խնդիրներ են ժամանակին եղել ու հիմա այս եղանակով պատգամավորը փորձում է հաշվեհարդար տեսնել մեր ընտանիքի նկատմամբ»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Վերջինս, լսելով հարցը, ասաց. «Ես ինչո՞ւ պետք է նման ստոր քայլի դիմեմ, կազմակերպեմ ինչ-որ մի քանի քառակուսի մետր խանութի պայթեցում: Դա իմ ձեռագիրը չի և հուսով եմ, որ ոստիկանությունը կհայտնաբերի կատարողին և այդ ժամանակ հետաքրքիր է՝ ինձ մեղադրողները, եթե ինձ հանդիպեն փողոցում, ինչպե՞ս են նայելու իմ աչքերին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առավոտյան դեպքի վայր էին ժամանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեծ թվով ոստիկանության ծառայողներ և հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ հերթական նյութերն են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
14:29 02-06-2016
Առաջին կարգի հաշմանդամ կինը սուր ցավերի մեջ է ապրում, նա մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ