1253 դիտում
17:17 19-01-2016
Ամփոփվել են նախատոնական և հետտոնական օրերի մշտադիտարկումների արդյունքները
Հաշվի առնելով տոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալների աճն ու դրանով պայմանավորված ռիսկերը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով նախատոնական ու հետտոնական օրերին իրականացվել են դիտարկումներ և մշտադիտարկումներ: Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մինչև հունվարի 16-ը դիտարկումներ են կատարվել հանրապետության մարզերի և Երևան քաղաքի իրացման 347 կետերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, մսի իրացման կետեր, խանութներ):
Արդյունքում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման 72 դեպք, մասնավորապես՝ կենդանական ծագման հումքի՝ առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տեղափոխման 14 դեպք, անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման խախտման 9 դեպք, սննդամթերքի պահման պայմանների խախտման 27 դեպք, պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման 8 դեպք, մակնշման պահանջների խախտմամբ սննդամթերքի իրացման 10 դեպք, առևտրի իրականացման վայրում հիգիենային ներկայացվող պահանջների խախտման 4 դեպք:
Ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր անհամապատասխանության մասով տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ և հսկվել դրանց կատարման ընթացքը. խախտումները վերացվել են:
Տոնական օրերին Ծառայության պետի հրամանով սահմանվել է նաև Ծառայության թեժ գծի շուրջօրյա հերթապահություն: Նշված ժամանակահատվածում Ծառայության թեժ գծին ստացվել է 8 զանգ, ձեռնարկվել են համարժեք միջոցառումներ կամ տրվել համապատասխան պարզաբանումներ:
Նմանատիպ նյութեր
6060 դիտում
19:30 29-12-2017
24-ժամյա ուժեղացված ծառայություն՝ նախատոնական, տոնական և հետտոնական օրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1206 դիտում
12:24 06-05-2022
Մայիսի 5-ին իրականացված արագ արձագանքման այցերի և մշտադիտարկումների վերաբերյալ ՄԻՊ-ի ամփոփ արդյունքները
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր