211652_close_icon

Նավթի համաշխարհային գները խառը դինամիկա են ցուցադրում

views-count1626 դիտում article-date 10:58 05-02-2016
Չինաստանի Ամանորի նախաշեմին Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առևտրի ծավալների թույլ ֆոնին նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են շարժվում, հաղորում է Ria Novosti-ն: Այսօր առավոտյան Brent նավթի հյուսիսծովյան խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,29%-ով՝ մինչև 34,36 ԱՄն դոլար: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,05%-ով և 1 բարելի դիմաց կազմել 31,73 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր