211652_close_icon
views-count2541 դիտում article-date 12:59 29-02-2016

Ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանում զանգվածային տարածում ունեն. ՀՀ ԱՆ

Ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանում զանգվածային տարածում ունեն և բնակչության մահացության պատճառների կառուցվածքում դրանք կազմում են մոտ 90%. արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, այնուհետև մարսողական օրգանների հիվանդությունները և շաքարային դիաբետը: Նշված հիվանդությունների զարգացման պատճառ են վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի օգտագործումը, անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը: Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ միասին բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Ոչ վարակիչ հիվանդությունները հնարավոր է կանխել` վարելով առողջ ապրելակերպ: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարություն հորդորում է. Խուսափե΄ք ավելորդ քաշից • նվազեցրեք հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը • ճարպոտ միսը փոխարինեք թռչնամսով և ձկնամթերքով • ընդունեք մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ 400գ օրական Նվազեցրեք շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը • շաքարի և շաքարավազի փոխարեն օգտագործե՛ք թարմ մրգեր (գերազանցապես` խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ) • օգտագործեք կոշտ բջջանքով հարուստ բանջարեղենային սնունդ (գերազանցապես` թարմ և թթվեցրած կաղամբ, հազար, սպանախ, վարունգ, լոլիկ, դդում, դդմիկ, սմբուկ և այլն), օրը 5-6 անգամ ՝ փոքր չափաբաժիններով (500գ) • քաղցր գազավորված ըմպելիքի փոխարեն օգտագործեք ջուր կամ հանքային ջրեր • աստիճանաբար կրճատեք նաև թեյի և սուրճի մեջ ավելացվող շաքարավազի քանակությունը` անցնելով անշաքար թեյի և սուրճի • հրաժարվե՛ք քաղցրեղենից` կոնֆետներից, թխվածքից, պաղպաղակից և բոլոր տեսակի անուշեղենից: Վարե΄ք ֆիզիկական ակտիվ կենսակերպ • Եթե օրվա ընթացքում դժվարանում եք ֆիզիկական վարժություններին տրամադրել 30 րոպե անընդմեջ, ապա տրամադրեք դրանց 15-ական րոպե` օրը երկու անգամ, կամ 10-ական՝ օրը երեք անգամ: Խրախուսվում են շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները (արագ քայլք, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող վարժություններ) Մի΄ ծխեք Մի΄ չարաշահեք ոգելից խմիչքի օգտագործումը:

Նմանատիպ նյութեր