211652_close_icon
views-count2270 դիտում article-date 15:15 06-04-2018

Ֆիզիկական ակտիվություն. կանխարգելենք ոչ վարակիչ հիվանդությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ֆիզիկական թերակտիվությունն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային, քաղցկեղի, շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից է: Միջազգային նոր մոտեցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարության կողմից Արարատի և Արմավիրի մարզերում ներդրման փուլում է ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը և նվազեցնել վերը նշված հիվանդություններով հիվանդացությունը և դրանց բարդությունների առաջացումն ու տարածվածությունը: Առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից խորհրդատվության գործընթացը միջազգային մոտեցումներին համահունչ իրականացնելու համար Արարատի և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվել են դասընթացներ Արտաշատ, Մասիսի, Վեդու, Արարատի, Էջմիածնի և Արմավիրի բժշկական կենտրոններում: Տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներն ու ընտանեկան բժիշկները ծանոթացել են ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությանը, ընթացակարգի կազմակերպմանը, այն հարցերին, որոնց պետք է ուշադրություն դարձնել պացիենտների հետ զրույցի ժամանակ` խրախուսելով առողջ կենսակերպը:

Նմանատիպ նյութեր